Խարդախության մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվեց օդանավակայանում
Իրավունք
ՀՀ ոստիկանությունից հայտնում են.
«ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 15-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են ներկայացրել 44-ամյա Մարուսյա Ա.-ին, որը հունվարի 31-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն