Դանիացին 68 լուցկու հատիկ է մտցրել քթանցքների մեջ և համաշխարհային ռեկորդ սահմանել
ԱյլԴանիացի տղամարդը 68 լուցկու հատիկ է մտցրել քթանցքների մեջ և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում, գրում է UPI-ն։
Ռեկորդի հեղինակը Փիթեր ֆոն Տանգեն Բուսկովն է, նա 39 տարեկան է։ Տղամարդը 23 լուցկու հատիկով գերազանցել է նախորդ ռեկորդը, որը սահմանել էր մեկ այլ մարդ։
«Զարմանալիորեն դա ոչ մի վնաս չի պատճառել։ Ես ունեմ բավականին մեծ քթանցքներ և առաձգական մաշկ: Վստահ եմ, որ դա ինձ օգնեց»,- մեկնաբանել է դանիացին:
Տղամարդը չի կարծում, որ այժմ կկարողանա բարելավել իր արդյունքը, սակայն չի բացառում դա ապագայում։
«Միգուցե քիթս կաճի, երբ մեծանամ»,- կատակել է նա։