Վահագն Խաչատուրյանը պաշտոնից հետ է կանչել Վիետնամում ՀՀ դեսպանին
ՔաղաքականՆախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վահրամ Կաժոյանին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում, Կամբոջայի Թագավորությունում, Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում և Ֆիլիպինների Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին։
Մեկ այլ հրամանագրով Վիետնամում ՀՀ դեսպան է նշանակվել Սուրեն Բաղդասարյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի, Սուրեն Բաղդասարյանին նշանակել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)»,- նշված է Խաչատուրյանի ստորագրած փաստաթղթում։