Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել․ Միրզոյան
Արտաքին ՔաղաքականՀայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել: ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի փոխանցմամբ՝ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Սա ոչ միայն Հայաստան-ԵՄ Գործընկերության կիրարկման զեկույցի և ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի համատեղ հայտարարության եզրակացությունն է, այլև ուղերձ, որը շեշտադրել ենք վերջին օրերին իմ այցերի ընթացքում՝ գործընկերներիս հետ Հաագայում, Փարիզում, Բրյուսելում և Լյուքսեմբուրգում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ: Մենք համատեղ աշխատում ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով նոր շոշափելի արդյունքներ գրանցելու համար»,- ասել է Միրզոյանը։