Գևորգ Սոսյանը նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի դատավոր
ՀասարակությունՆախագահ Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Գևորգ Սոսյանին վերաքննիչ վարչական դատարանի դատավոր նշանակելու մասին․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի փետրվարի 12-ի ԲԴԽ-11-Ո-24 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Գևորգ ՍՈՍՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր»։