Դատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը #ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Չեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ Փրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացուն Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան 33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել Աշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել է Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններ 

Ինչո՞ւ է Ալիևն ավելի ու ավելի սանձարձակ դառնում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը երբեք կառուցողական տրամադրված չի եղել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Հիմա՝ առավել ևս: Բաքուն ինչքան շատ զիջումներ է ստանում, այնքան շատ է զիջումներ ցանկանում։ Ավելի ճիշտ՝ պահանջում Փաշինյանից: Ադրբեջանի ճնշման քաղաքականությունն արտահայտվում է պատերազմական հռետորաբանությամբ և սահմանային էսկալացիայով։ Եվ ահա, կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը վերջապես արձանագրել է, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ։ Նրա խոսքով, Ադրբեջանը վարում է «ամեն ինչ տվեք, թե չէ կվերցնենք պատերազմով» քաղաքականությունը։ Ադրբեջանի հետ կապված այս դիտարկման հարցում տարակուսանք լինել չի կարող, պետք է ընդունել, որ Փաշինյանն իր դիտարկումներում լիովին իրավացի է։

Ալիևը գնալով ավելի է լկտիանում, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը սադրանքներ է իրականացնում և դրանցում հայկական կողմին է մեղադրում։ Էլ չենք խոսում այն մասին, որ Ադրբեջանն անգամ հումանիտար խնդիրներում կառուցողական դիրքորոշում չի ցուցաբերում։ Բաքուն մինչև հիմա ոչ միայն չի հանձնել բոլոր գերիներին, այլև նրանց որպես սակարկությունների առարկա է օգտագործում հայկական կողմից ընթացիկ զիջումներ կորզելու նպատակով։ Սա նույնիսկ զարմանալի չէ. չէ՞ որ գործ ունենք ալիևյան հանցավոր բռնապետական վարչակազմի հետ, որի համար միջազգային իրավունքի նորմերի խախտումն ու պատերազմական հանցագործությունները սովորական երևույթ են։ Ու այս ամենն Ալիևը չի էլ թաքցնում՝ նշելով, որ ներկա փուլում միջազգային իրավունքը չի գործում և առաջին պլան է մղվել ուժի գործոնը։

Կրկնենք, այն, ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը, բացարձակ ճշմարտություն է: Սակայն այստեղ այլ հարցեր են առաջ գալիս: Նախ՝ այդ ի՞նչ հրաշքով հանկարծ Փաշինյանը «հասկացավ», որ Ալիևը հետզհետե ավելի սանձարձակ է դառնում, որ առաջնորդվում է «ամեն ինչ տվեք, թե չէ կվերցնենք պատերազմով» քաղաքականությամբ, այսինքն՝ «հասկացավ» այն, ինչ արդեն երեք տարուց ավելի է, ինչ ընդդիմադիր գործիչները, վերլուծաբաններն ու փորձագետները զգուշացնում են, ասում, Ալիևն աստիճանաբար ավելի սանձարձակ է դառնալու, և ինչքան Փաշինյանը շատ զիջի, այնքան ավելի շատ պահանջներ է ներկայացնելու։ Այնինչ, մինչ Ադրբեջանը շարունակում էր իր ավանդական հարկադրման քաղաքականությունը, այս ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը զբաղված էր «խաղաղության խաչմերուկի» կամ «խաղաղության դարաշրջանի» մասին խոսելով:

Այ, այստեղ էլ առաջ է գալիս հաջորդ հարցը՝ իսկ ո՞վ է թույլ տվել, որ Ալիևն այդքան լկտիանա։ Այսպես կոչված՝ «միջազգային հանրության» գործոնն, իհարկե, շատ մեծ է: Այն, որ գազային բազմակի ստանդարտները վաղուց դարձել են Արևմուտքի, մասնավորաբար Եվրոպայի գործունեության կրեդոն, նորություն չէ: Դրա համար էլ նրանք հիմա քաղում են իրենց ցանածի պտուղները, քանի որ Ալիևը ոչ միայն իրեն անպատիժ է համարում, նաև հոխորտում է Արևմուտքի դեմ: Սակայն ալիևյան սանձարձակությանը ոչ պակաս նպաստել է հենց Նիկոլ Փաշինյանն իր՝ խաղաղություն մուրալու քաղաքականությամբ և անընդհատ զիջելու պատրաստակամությամբ, Ալիևին որևէ կերպ չհակադարձելու մոտեցմամբ: Թե ինչու և ինչպես եղավ, որ կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը հանկարծ որոշեց պատասխանել Ալիևին, այլ խոսակցության թեմա է: Սակայն ուշագրավ է նաև մեկ այլ հանգամանք:

Նախ՝ իր մամուլի խոսնակի միջոցով, ապա նաև հենց ինքը հայտարարեց, որ «Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին»: Սակայն այստեղ էլ գործ ունենք վերը ասվածի հետ: Իսկ ո՞վ է թույլ տվել, որ Ալիևը խառնվի Հայաստանի ներքին գործերին: Իհարկե, նույն Փաշինյանը: Ալիևը առաջին անգամ չէ խոսում Հայաստանի Սահմանադրության և այլ օրենքների փոփոխության անհրաժեշտության մասին: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս հունվարի 23-ի ասուլիսի ժամանակ խոստովանել էր, որ Ադրբեջանը խնդիրներ է տեսնում Հայաստանի Սահմանադրությունում: Եվ խնդրեմ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։

«Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»,- նշել էր նա։ Ավելին, հիմա կան տեղեկություններ, որ իշխանությունները ինտենսիվ պատրաստվում են հանրաքվեի: Բնականաբար, այս ամենն ավելի է բացում Ալիևի ախորժակը, որը պատրաստ է անընդհատ նոր պահանջներ դնել Հայաստանի առջև, քանի դեռ իշխանության է Նիկոլ Փաշինյանը, որը պարտվել է Ալիևին, որը պարտության խորհրդանիշ է: Վերջապես, այս ամենի մեջ կա նաև մեկ այլ՝ ոչ պակաս ուշագրավ հանգամանք: Պատերազմից միայն երեք տարի հետո նման կտրուկ արձագանքն իր մեջ որոշակի մտահոգություն է պարունակում՝ հատկապես իրավիճակի սրման հեռանկարի հետ կապված։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Spiegel. Եվրոպական խորհրդարանում տեղադրվել է մերկ Թրամփի ոսկեզօծ արձանըԴատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենաՀայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերովՎենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի արդյոք 2028 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնումԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամTRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան ԿոստանյանԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելԱռաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.am
Ամենադիտված