Ալիևն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները
Արտաքին ՔաղաքականՓետրվարի 16-ին Մյունխենում հանդիպում է կայացել ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի միջև։
Ըստ Report-ի՝ Հաքան Ֆիդանը շնորհավորել է Ալիևին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Զրույցի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է բոլոր ոլորտներում Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների զարգացումը, և վստահություն է հայտնել, որ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները և տարածաշրջանային անվտանգության հարցեր։