Փրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացուն Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան 33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել Աշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել է Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններ ԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետ Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվ Հայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ Մոսկվա 

Հայտնաբերվել և կամավոր հանձնվել է աննախադեպ քանակի զենք-զինամթերք․ ՆԳ նախարարությունը զգուշացնում է

Իրավունք

ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում է ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը։ Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Նաև այս հանգամանքն են օգտագործում իրավապահները` բնակչության շրջանում բացատրական աշխատանք իրականացնելիս:

Ոստիկանությունը վերջին օրերին ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում կամավոր հանձնած զենք-զինամթերքի հարուստ տեսականին ներկայացրել է մեկ տեսաշարով:

«ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթեքի կամավոր հանձնման, նաև՝ հայտնաբերման դեպքեր։
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ավիացիոն անվտանգության կայանից ահազանգ է ստացվել, որ մի ուղևորի մոտ հայտնաբերվել է ատրճանակ։ Մեկնած օպերատիվ խումբը տղամարդու պայուսակում հայտնաբերել է ատրճանակ և 5,6 մմ տրամաչափի 3 փամփուշտ։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել Քանաքեռ-Զեյթունի բաժնում։ Զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ֆանարջյան փողոցին հարող գերեզմանատան մոտ ինքնաձիգ է թողել։ Ինքնաձիգը հայտնաբերվել է։ Մաշտոցի բաժին զանգահարած քաղաքացին էլ Սիլիկյան 5 խճուղում էր թողել ԱԿ-74 տիպի ինքնաձիգ։ Արաբկիրի բաժին զանգահարած քաղաքացին ինքնաձիգ էր թողել Հրազդանի կիրճ տանող ճանապարհին, իսկ Շենգավիթի բաժին զանգահարած քաղաքացին ինքնաձիգ էր թողել «Ալաշկերտ» մարզադաշտի մոտ։ Էրեբունու բաժնի ծառայողներն էլ քաղաքացու զանգի հետքերով Նուբարաշենում հայտնաբերերել են ինքնաձիգ։ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին զանգահարած քաղաքացին օդանավակայանի հարևանությամբ էր թողել ինքնաձիգ ու ռազմամթերք, իսկ Երևանի

Մետրոպոլիտենի պահպանության բաժին զանգահարած քաղաքացին ատրճանակ էր թողել մետրոյի դեպոյի մոտակայքում։ Մալաթիայի բաժին զանգահարած քաղաքացին ատրճանակ էր թողել Սեբաստիայի փողոցում։
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները փետրվարի 6-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սարի թաղի 56-ամյա մի բնակիչ տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում փետրվարի 13-ին, դատարանի որոշմամբ, նշված տանը խուզարկություն է կատարվել: Հայտնաբերվել են տարբեր տրամաչափի 125 փամփուշտ, «ԱԿՍ 74» տիպի ինքնաձիգ՝ պահեստատուփով, երկփողանի հրացան, ազդանշանային ատրճանակ, սվին-դանակ, երկու նռնակ, հրացանի 48 փամփուշտ, այլ զինամթերք: 56-ամյա քաղաքացին ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները փետրվարի 15-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել Արամուս գյուղի 33-ամյա բնակչի տանը և օժանդակ շինություններում: Հայտնաբերվել են կարճեցված փողով առանց գործարանային համարի հրազեն, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփում 6 փամփուշտ:

Նույն օրը խուզարկություն է կատարվել նաև Աբովյան քաղաքի 49-ամյա բնակչի տանը. հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ: 33-ամյա և 49-ամյա տղամարդիկ ձերբակալվել են:

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են արձանագրվել ոստիկանության մարզային վարչություններում և ենթակա բաժիններում։

Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Դարակերտ գյուղի գերեզմանատանը զենք-զինամթերք է թողել։ Մասիսի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է մեծաքանակ ինքնաձիգներ, որսորդական հրացան, նռնակներ և ռազմամթերք։ Կումայրիի բաժին զանգահարած քաղաքացին Ղարիբջանյան խճուղում էր թողել ռազմամթերք։

Ինքնաձիգների և ռազմամթերքի հանձնման դեպք է արձանագրվել նաև Եղեգնաձորի բաժնում։ Ջերմուկի բաժնում հանձնել են որսորդական հրացան, ինքնաձիգ, նռնակներ և ռազմամթերք, Ճամբարակի բաժնում` որսորդական հրացաններ, նռնակ, պայթուցիչներ ու ռազմամթերք, Աշտարակի բաժնում` որսորդական հրացան, ինքնաձիգ և ռազմամթերք։ Ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման 2 դեպք էլ արձանագրվել է ոստիկանության Գորիսի բաժնում։ Որսորդական հրացան, ինքնաձիգ, նռնակներ և ռազմամթերք են հանձնել Թալինի և Ապարանի բաժիններում։ Արագածի բաժնում արձանագրվել է ատրճանակի, նռնակների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Վաղարշապատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ռեստորաններից մեկի մոտ թողել են մեծաքանակ զենք-զինամթերք, այդ թվում՝ ինքնաձիգներ, հրազեն, նռնակներ։

Ինքնաձիգ, նռնակ և ռազմամթերք են հանձնել նաև ոստիկանության Ամասիայի բաժնում։ Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ մի քաղաքացի հայտնել է, որ մեծաքանակ զենք-զինամթերք է թողել «Ջաջուռի ավտոտնակների» մոտ։ Արարատի մարզային վարչությունում նույնպես արձանագրվել է մեծաքանակ զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք. ինքնաձիգներ, գնդացիրներ, նռնակներ ու ռազմամթերք։ Մեծաքանակ զենք-զինամթերքի կամավոր հանձնաման դեպք է արձանագրվել ոստիկանության Կոտայքի բաժնում՝ ինքանձիգներ, ատրճանակ, նռնակներ և ռազմամթերք։

Ոստիկանության ամենօրյա պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ շարունակվում է։

Կրկին հորդորում ենք՝ նաև քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել իրավապահ մարմիններին»,- ասվում է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենաՀայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերովՎենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի արդյոք 2028 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնումԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամTRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան ԿոստանյանԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելԱռաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով
Ամենադիտված