Գերմանիան պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել ՀՀ ԶՈւ–ում տեղի ունեցող բարեփոխումներին
Արտաքին ՔաղաքականՓետրվարի 17-ին՝ ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Գերմանիայի ազգային պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կարճատև հանդիպում են ունեցել։
Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական համագործակցության ընթացքը, հայտնել իրենց գոհունակությունը և պայմանավորվել ընդլայնել համագործակցությունը։
Նախարարները կարևորել են նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության իրավիճակը։
Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին։