Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ Փրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացուն Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան 33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել Աշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել է Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններ ԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետ Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվ 

Ազգասիրությունը, հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը իրարից անջատելը ազգային հերետիկոսություն է

Հասարակություն

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպում է ունեցել ուսանող երիտասարդների հետ։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․

«Հայ Եկեղեցւոյ Համալսարանական Ուսանողներու Միութեան (Հ.Ե.Հ.Ո.Մ.) 60-ամեակի նուիրուած ձեռնարկներու ծիրին մէջ, օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին, Շաբաթ, 17 Փետրուար 2024-ին, «Կիլիկիա» թանգարանի սրահին մէջ տեղի ունեցաւ համագումարներու շարքին երրորդն ու վերջինը՝ «Հայրենիքն Ու Հայրենասիրութիւնը» խորագրով։ Հ.Ե.Հ.Ո.Մ.ի կազմակերպութեամբ սոյն համագումարներու շարքի հովանաւորն է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Համայնքներու Բաժանմունքը։ Համագումարին մասնակցեցան լիբանանահայ վարժարաններու, երիտասարդական եւ ուսանողական միութիւններու ներկայացուցիչներ։

Հ.Ե.Հ.Ո.Մ.ին անունով բացման խօսքով հանդէս եկաւ Կալի Աւագեան։ Ան դիտել տուաւ, որ Միութեան 60-ամեակին առնչուած այս երրորդ համագումարը տեղի պիտի ունենար աւելի շուտ, սակայն Արցախի աղէտին դժբախտ պատահարին հետեւանքով, Հ.Ե.Հ.Ո.Մ.ը նպատակայարմար գտած էր համագումարը յետաձգել։ Առ այդ, Կ. Աւագեան անդրադարձաւ Արցախի իրավիճակին եւ մէջբերելով Արցախի գծով Վեհափառ Հայրապետին թելադրութիւնները՝ քաջալերեց երիտասարդները գօտեպնդուելու հայ ոգիով եւ նոր թափով շարունակելու մեր ծառայութիւնը՝ հայրենիքի փրկութեան։ Ան աւելցուց, որ երիտասարդութիւնը կը հզօրացնէ ազգ մը, իսկ յուսահատութիւնն ու լացը փրկութիւն չեն ապահովեր։ Վերջապէս, ան հրաւիրեց Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր մտածումները, յորդորները, ցուցմունքներն ու թելադրութիւնները բաժնելու երիտասարդներունհ հետ՝ «Ազգ, Հայրենիք, Եկեղեցի» նիւթին շուրջ։

Նորին Սրբութիւնը, առաջին հերթին, ուրախութիւն յայտնեց երիտասարդներով շրջապատուած ըլլալուն համար՝ հաստատելով, որ այդպիսով աւելի կը պայծառանայ ապագայատեսիլ իր յոյսը, որովհետեւ երիտասարդութիւնը հոմանիշ է կենսունակութեան։ Ան շեշտելով երիտասարդ-երէց սերունդներու երկխօսութեան կարեւորութիւնը՝ ընդծեց, որ թէեւ դժուար է ոմանց համար ուրիշին լսելը, սակայն անհրաժեշտ է այդ, որովհետեւ երկու կողմերը իրարմէ սորվելիք ունին միշտ։ Օրինակները քաղելով Յիսուս Քրիստոսի կեանքէն՝ ան ըսաւ, որ Աստուած «վեր» չմնաց, այլ իջաւ մարդոց մօտ, ծառայի կերպարանք ստանալով՝ մօտեցաւ մարդուն. ուստի, Նորին Սրբութիւնը յորդորեց Աւետարանի օրինակները փոխադրել մեր կեանքին մէջ եւ փորձել նոյնանալ մեր ժողովուրդի բոլոր զաւակներուն։

Խորանալով նիստի նիւթին, Արամ Ա. Վեհափառ Հայրապետը նշեց, որ անկարելի է հեռու մնալ ներկայ դարու փոփոխութիւններէն եւ պատեր հիւսել մեր շուրջը, սակայն պէտք չէ փոփոխութիւնները ընդունիլ մեր ինքնութեան հաշւոյն։ Այս միտքէն մեկնելով՝ ան սահմանեց ազգասիրութիւն, հայրենասիրութիւն եւ եկեղեցասիրութիւն եզրերը ու մանրամասնեց այս երեքին իրարու սերտ առնչուածութիւնը։ Հայրապետը դիտել տուաւ, որ ազգ մը կրնայ պատմութեան ընթացքին կամաց-կամաց կորսուիլ, եթէ հայրենիք չունենայ, սակայն հայրենիքը հողը չէ միայն, այլ նաեւ մշակոյթի եւ արժէքներու մէկ ամբողջութիւն է։ Եթէ չըլլան արժէք եւ մշակոյթ, հողը լոկ հող մը կը մնայ։

Խօսելով եկեղեցասիրութեան կամ կրօնասիրութեան մասին՝ Նորին Ս. Օծութիւնը լուսարձակի տակ առաւ պատմութեան ընթացքին տարբեր ազգերու մօտ կրօնքին կարեւորութիւնը եւ անդրադառնալով հայութեանս՝ նկատել տուաւ, որ ներկայիս ջանք կը թափուի կրօնքը հեռացնելու մեր ազգային կեանքէն։ «Մեր պատմութեան մէջ քրիստոնէութիւնը հայացաւ եւ հայութիւնը քրիստոնէացաւ», ընդգծեց Նորին Սրբութիւնը՝ հաստատելով, որ անքակտելի նոյնացում ու միացում մը կայ մեր ազգ-հայրենիք-կրօնքին, այս պարագային՝ եկեղեցւոյ միջեւ։ Այս երեքին արժէքները իրարմէ տարբեր չեն։ Հայաստանի մէջ զանոնք իրարմէ բաժնելու փորձերը անընդունելի եւ արուեստական են։ Հայրապետը նշեց, որ հայոց պատմութիւնը եկեղեցւոյ պատմութիւնն է, նոյնպէս ալ եկեղեցւոյ պատմութիւնը՝ հայոց պատմութիւնը, իսկ երկուքը միասին քաղաքական մեր մտածողութեան պատմութիւնն են. բաժանման գիծեր կարելի չէ դնել։

Եզրափակելով իր խօսքը՝ Արամ Ա. Կաթողիկոս յատկապէս շեշտեց, թէ «ազգասիրութիւնը, հայրենասիրութիւնը ու եկեղեցասիրութիւնը իրարմէ անջատելը, փաստօրէն, տգիտութիւն է եւ, աւելի՛ն՝ ազգային հերետիկոսութիւն»։ Անոնք մէ՛կ ամբողջութիւն են. մէ՛կ էութեան, ինքնութեան, ինքնաճանաչման տարբեր տարածքներ են, սակայն իրարու հետ սերտօրէն ու անքակտելիօրէն առնչուած։

Նիստի աւարտին երիտասարդները առիթ ունեցան իրենց հարցումները ուղղելու Հայրապետին եւ արտայայտուելու Արցախի ու արցախահայութեան իրավիճակին, Սփիւռքի մէջ հայերէնի գործածութեան, ուսանողական կեանքի ներկայ մարտահրաւէրներուն, եկեղեցական ու ազգային գործունէութիւն ծաւալելու եւ այլ նիւթերու մասին»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենաՀայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերովՎենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի արդյոք 2028 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնումԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամTRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան ԿոստանյանԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելԱռաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել
Ամենադիտված