ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը մասնակցել է ԽՍՀՄ հերոս, Հայրենական Մեծ պատերազմի վետերան, լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կենտրոն-թանգարանի կառուցման վայրում քարի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը, հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։
Արարողությանը մասնակցել են նաև Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը, Հարավային դաշնային շրջանում ՌԴ նախագահի ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Գուրբեն, ՌԴ ԱԴԾ Ռոստովի մարզի վարչության պետ Իգոր Գոլդոբինը:
«Ուրախ ենք, որ հայ-ռուսական բազմադարյա բարեկամության ևս մեկ վկայությունն արժանիորեն կլրացնի այս գեղեցիկ քաղաքի ճարտարապետական դիմագիծը և կդառնա Դոնի Ռոստովի բնակիչների սիրելի վայրը»,- իր ելույթում նշել է դեսպան Հարությունյանը։
ՀՀ դեսպանը երախտագիտություն է հայտնել Ռոստովի մարզի հայ համայնքի ղեկավար Հարություն Սուրմալյանին նման կարևոր և պատմականորեն նշանակալի նախաձեռնության համար։