Անցնող աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարությանը ենթակա կառույցներում
Հասարակություն
Անցնող աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարությանը ենթակա կառույցներում:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ում
Կայացել է Գերմանիայի խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենի հանդիպումը Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բիզնեսի զարգացման խորհրդականի (առցանց եղանակով) հետ։
Թեման ուղղված էր Հայաստանում, Մոլդովայում, Մոնղոլիայում և Ղրղզստանում ագրոկլիմայական տեղեկատվական համակարգի մշակմանը, որը կնպաստի ֆերմերային տնտեսությունների արդյունավետ կառավարմանը։
Տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի ղեկավարի, ծրագրի հիդրոլոգի և 4-րդ բաղադրիչի համակարգողի մասնակցությամբ՝ ծրագրի շրջանակում համագործակցության և առաջնահերթությունների սահմանման վերաբերյալ։ Քննարկվել են Հայաստանի ջրային ռեսուրսների մոնիթորինգի, կառավարման, տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր։
ՊՈԱԿ-ի Գյումրիի օդերևութաբանական կայան ճանաչողական այցի ընթացքում Լանջիկի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները ծանոթացել են օդերևութաբանական դիտարկումներին, կատարվող աշխատանքներին, գործիքակազմին, ավտոմատ սարքավորումների աշխատանքի սկզբունքին, մասնակցություն են ունեցել հեռագրերի կազմանն ու հաղորդմանը:
Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակում
Փոխտնօրեն Արմեն Խոջոյանն ու ծրագրերի իրականացման և մոնիթորինգի բաժնի պետ Ռուբիկ Շահազիզյանը Լոռու մարզ աշխատանքային այցի ընթացքում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանին են ներկայացրել «ԲԾԻԳ» պետական հիմնարկի կողմից մարզում իրականացված, ընթացող և նախատեսվող ծրագրերը:
«Սևան» ազգային պարկում
ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարությունների առաջարկների հիման վրա Ջրային կոմիտեի կողմից մշակվող «Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու նպատակով միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի քննարկմանը։
Այցելուների կենտրոնում խմբային և անհատական էկոկրթական միջոցառումներ են կազմակերպվել։
Արգելոցապարկային համալիրում
«Զիկատար» պետական արգելավայրի սահմաններում՝ Կողբ գյուղից մինչև արգելավայրի տարածք, աղբահանման աշխատանքներ են տարվել:
Բերդի «Սորաններ» և Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկերում տարածքի խնամքի, մաքրման վերանորոգման աշխատանքներ են կատարվել։
Հայաստանի բնության պետական թանգարանում
Բազմաթիվ են եղել Հայաստանի բնաշխարհը բացահայտող միջոցառումները։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան