2024-ին Երևանում մոտ 30 տոկոսով իրականացնելու ենք աշխատավարձերի վերանայում
ՔաղաքականԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց` հանրակրթության ոլորտը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում է․
«Մենք տարբեր ոլորտներում որոշ ֆինանսական վերանայումներ ենք իրականացրել, ունենք կոնկրետ արդյունքներ դպրոցներում, համալսարաններում, գիտության ոլորտում ֆինանսավորումն ավելացել է չորս անգամ, դեռ չլուծված ոլորտներից մեկը նախակրթարաններում մեր ֆինանսական փոխհատուցման չափն է եղել:
2024 թ. Երևանում մոտ 30 տոկոսով իրականացնելու ենք աշխատավարձերի վերանայում` դայակների, տնօրենների։ Սա, իհարկե, այն չափը չէ, որին նրանք արժանի են, բայց սա դեռ սկիզբն է, բարեփոխումների ընթացքը շարունակական է լինելու»,- ասաց նա: