Միևնույն օջախից 6 երեխա թունավորվել է շմոլ գազով
ՀասարակությունՇտապ օգնության մեքենայով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել է 6 երեխա՝ 3 ընտանիքից (միևնույն օջախից), նախնական ախտորոշումը՝ թունավորում։ Այս մասին հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Երեխաներից 5-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության,մեկինը՝ ծանր։
«Արյան լաբորատոր քննությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում:
Երեխաները ներկա պահին ստանում են համապատասխան բուժօգնությունը, նրանց վիճակը գնահատվում է բավարար»,-ավելի ուշ հայտնել է նա