ՆԳՆ Փրկարար ծառայությունն ազդարարում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը
ՀասարակությունՆԳՆ Փրկարար ծառայությունն ազդարարում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը։
Ի նշանավորում Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա՝ մարտի 1-ի, ՆԳՆ փրկարար ծառայությունը հանրապետության ողջ տարածքում կազմակերպելու և անց է կացնելու տարատեսակ միջոցառումներ։
Միջոցառումների մեկնարկը կտրվի մարտի 1-ին Երևան քաղաքում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, որտեղ անց է կացվելու «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։
Ուսումնավարժությանը մասնակցելու են մեծ թվով փրկարարական ծառայողներ, տեխնիկական միջոցներ, ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի մասնագիտացած ստորաբաժանումներ, կինոլոգիական խմբեր, ինչպես նաև Պարեկային ծառայության կարգախմբեր, համալսարանի հրդեհաշիջման և փրկարարական, այլ ծառայությունների՝ «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ, «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ, «Երևանգազ» ԳԳՄ, «ՀԷՑ» ՓԲԸ-ի խմբերը․ տեղի է ունենալու փրկարարական աշխատանքների իրականացման ցուցադրական ներկայացում։