2013 թ.-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
ԻրավունքՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 18-ին Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել 55-ամյա Արտեմ Մ.-ին: Նա 2013 թ. դեկտեմբերի 16-ից ոստիկանության Մեծամորի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: