Ապրիլի 1-ից կմեկնարկի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագիրը
ՀասարակությունԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ՝ ապրիլի 1-ից կմեկնարկի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագիրը։
Միջոցառումն ուղղված է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված փախստական կանանց և աղջիկների սոցիալական ներառման ամրապնդմանն ու ինտեգրմանը, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելմանը։
Դրամաշնորհների համար դիմում-հայտեր կարող են ներկայացնել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի, գենդերային հավասարության և Հայաստանում փախստական կանանց իրավունքների ամրապնդման հարցերում փորձ և գիտելիք ունեցող հասարակական կազմակերպություններն ու վերապատրաստող կազմակերպությունները։
Հայտերն ընդունվում են մինչև 2024 թ․ փետրվարի 26-ը ներառյալ։