Բժիշկ-ռադիոլոգները կներգրավվեն Հայաստանում ախտորոշիչ ծառայությունների ոլորտի կանոնակարգման աշխատանքներում
ՀասարակությունԲժիշկ-ռադիոլոգները կներգրավվեն Հայաստանում ախտորոշիչ ծառայությունների ոլորտի կանոնակարգման աշխատանքներում:
Կարևորելով ախտորոշիչ բժշկական ծառայությունների ճշգրտության, որակի և անվտանգության հարցերը` առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը պատասխանատու ստորաբաժանումների և «Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ քննարկել է մի քանի ուղղություններով համագործակցելու հնարավորությունը`
գործելակարգերի մշակում, կլինիկական ուղեցույցների հետ համադրում,
բժշկական սարքավորումների գրանցում,
լիցենզավորման պահանջների վերանայում:
Հանդիպմանը ներկայացվել է նաև լիցենզավորման գործընթացի, բժշկական սարքավորումների նկատմամբ պահանջների սահմանման եվրոպական փորձը:
Մասնագետներն առանձնացրել են հնամաշ սարքավորումների շահագործման, ճշգրիտ ախտորոշիչ հետազոտությունների ցուցման, գործարանային սպասարկման, ճառագայթային անվտանգության պահպանման հետ կապված ներկայիս խնդիրները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել համատեղ մասնագիտական քննարկումները` առաջին փուլում գործելակարգերի մշակման ուղղությամբ: