Իտալուհին 17 հղիություն է կեղծել՝ աշխատանքի չգնալու և նպաստ ստանալու համար
ԱյլԻտալիայի բնակչուհին 17 անգամ կեղծել է հղիությունը՝ նպաստների և արձակուրդի համար, գրում է La Repubblica-ն։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ 50-ամյա Բարբարա Իոելան վերջին 24 տարվա ընթացքում 17 անգամ կեղծել է հղիությունը։ Կնոջ ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ նա ունեցել է 17 հղիություն, որից 12-ն ավարտվել է վիժումներով։ Մյուս հինգը, ենթադրաբար, հանգեցրել են Բենեդետտա, Անժելիկա, Աբրամո, Լետիսիա և Իսմայիլ անուններով առողջ երեխաների ծնունդին, միայն թե ոչ մի գրառում չկա, որ նրանք երբևէ գրանցվել են և ոչ ոք երբևէ չի տեսել նրանց:
Իշխանություններն ասում են, որ ապացույցներ ունեն, որ Բարբարան երբեք հղի չի եղել: Ոստիկանության տվյալներով՝ այս կերպ իտալուհին խաբեությամբ ստացել է 110 հազար եվրոյի նպաստ և տարիներ շարունակ գտնվել է արձակուրդում։
Բացի այդ, Բարբարայի զուգընկերը ոստիկանությունում հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ իր ընկերուհին իսկապես բազմազավակ մայր չէ։ Ինքը՝ Իոելան, երբեք չի եկել սպաների մոտ, նա նրանց ներկայացրել է իր առողջական ծանր վիճակը հաստատող երկու տեղեկանք։ Սակայն հետաքննությունը շարունակվում է, և իտալուհուն խարդախության համար ազատազրկում է սպառնում։