Գերմանիան և Եվրոպան պատրաստ են աջակցել Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին. դեսպան
ԲլոգոսֆերաԳերմանիան և Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հորլեմանը։
«Ես դա հաստատել եմ երկու երկրների հետ բանակցությունների ժամանակ։ Լավ է, որ երկու կողմերն էլ պայմանավորվել են լուծել առկա խնդիրները՝ առանց ուժի դիմելու»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Մյունխենի համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի, Գերմանիայի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։