Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումը Աննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. Փաշինյան Իրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներից Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան ԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել Ռուսաստանից Իրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստ Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն Սիմոնյան Հարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարը Տակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերը Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. Փաշինյան ԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարին Եվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն է 

Երուսաղեմի հայ համայնքը նախաձեռնել է «Կովերի պարտեզը» պաշտպանելու դատական գործընթաց․ Արման Թաթոյան

Բլոգոսֆերա
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
«Երուսաղեմի Հայ համայնքը նախաձեռնել է Հայկական պատմական պարտեզները՝ Կովերի պարտեզը, պաշտպանելու դատական (իրավական) գործընթաց։
 
Մասնավորապես, 2024 թվականի փետրվարի 18-ին Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի հայ համայնքը պաշտոնապես դատական հայց է ներկայացրել՝ անվավեր ճանաչելու հայոց պատրիարքարանի և իսրաելական Xana Capital-ի միջև կնքված վարձակալությունը։
 
Համայնքի իրավական գործընթացը հաստատում է, որ գույքը հավատարմագրային պահվում է հատուկ ի շահ հայ համայնքի ավելի քան 400 տարի առաջ ստեղծված “waqf”-ի հավատարմագրով: Օրինական ուժ ունեցող “Waqf” - ի հավատարմագրի համաձայն` Պատրիարքարանը չի կարող գույքը վարձակալության հանձնել կամ վաճառել, եթե գործարքը չի բխում հայ համայնքի անմիջական շահերից, և եթե գործարքը համաձայնեցված չէ հայ համայնքի հետ: Այս դեպքում գործարքը ո՛չ հայ համայնքի համաձայնությունն է ստացել, ո՛չ էլ բխում է նրա շահերից:
 
Հայ համայնքի դիրքորոշումը լիովին համընկնում է Սրբոց Յակոբեանց Միաբանույթուն դիրքորոշման հետ: 2021 թվականին Միաբանության տասնյոթ անդամներ, այսինքն՝ Պատրիարքարանի գերագույն մարմնի անդամների մեծամասնությունը, հայտարարություն տարածեցին՝ հրապարակայնորեն դեմ արտահայտվելով գործարքին և հայտարարելով, որ Պատրիարքը չունի ենթադրվող համաձայնությունն իրագործադրելու անհրաժեշտ լիազորություններ ու պայմաններ։ Որպես այդպիսին, Հայ համայնքի իրավական գործն ընդգծում է Պատրիարքարանի լիազորությունների բացակայությունը այս կոնկրետ գործարքի հարցում:
 
Համայնքի դատական հայցը անհրաժեշտ իրավական ձայն է և վճռորոշ իրավական ուժ ենթադրյալ համաձայնագրի չեղարկման և հողը պաշտպանելու համար. սա նպատակ է, որը կիսում են հայ համայնքը, Հայոց պատրիարքարանը և Հայոց համաշխարհային սփյուռքը:
 
Հայ համայնքն ունի կոնկրետ իրավունքներ, որոնք պետք է բարձրաձայնվեն և պետք է պաշտպանվեն հենց հայ համայնքի կողմից:
 
Այս հողն ունի մեծագույն պատմական և մշակութային նշանակություն՝ խորհրդանշելով Համայնքի և Պատրիարքարանի մշտական ներկայությունը տարածաշրջանում, և Համայնքը պարտավորվում է պահպանել Երուսաղեմի հայկական թաղամասի ամբողջականությունն ու պաշտպանել իրեն “Xana Capital”-ի հետ այս ենթադրյալ գործարքից բխող գոյաբանական սպառնալիքից:
 
Անօրինական վարձակալության մասին իմանալուց ի վեր Համայնքի անդամները յուրաքանչյուր շաբաթ ցույցեր էին կազմակերպում գործարքի դեմ իրենց դիրքորոշումն արտահայտելու համար:
 
Համայնքը շուրջ 100 օր նստացույց է արել՝ 24/7 վրաններում ճամբարելով՝ պաշտպանվելու ֆիզիկական սպառնալիքներից և հողի վրա հարձակումներից: Համայնքը գիտակցում է, որ իր գոյատևումը կախված է այս հողի պաշտպանությունից: Այժմ նրանք ձգտում են պարտադրել իրենց պատմական իրավունքները հենց այդ հողում և հաստատել վարձակալության անվավերությունը Երուսաղեմի շրջանային դատարանում:
 
Կարևոր է, որ Համայնքի հայցը ամրապնդում է Պատրիարքարանի արդեն գոյություն ունեցող հայցը կարևոր փաստարկներով, որոնք Համայնքի իրավունքների մեջ են մտնում, որպեսզի կասեցվի Երուսաղեմի Հին քաղաքում Համայնքի պատմական ներկայության, ժառանգության և գոյության դեմ հարձակումը:
 
Երուսաղեմի հայ համայնքը հանդես է գալիս՝ որպես մեկ միասնական ձայն։ Այն միասնաբար պաշտպանում է այն սկզբունքը, որ միայն արդարությունը բավարար կլինի: Համայնքը կողմանիկցն է այն համոզման, որ Համայնքի հետ թափանցիկության և համագործակցության բացակայությունն է Հայկական թաղամասը դրել գոյատևման խնդրի առաջ։
 
Համայնքը կպայքարի մինչև վերջ, որպեսզի Հայկական թաղամասը մնա անձեռնմխելի, մնա հայկական և մնա ի շահ հայ ժողովրդի։ Սրանք հենց այն սկզբունքներն են, որոնք միավորել են աշխարհի հայերին և մեր դաշնակիցներին, ովքեր հասկանում են Երուսաղեմի Հին քաղաքի արժեքը՝ փրկելու համար Հայկական թաղամասը:
 
Համայնքը պարտավորվել է իրացնել այս հզոր միավորող մանդատը և այժմ հաստատում է իր իրավունքները դատարաններում: Համայնքի հարյուրավոր անդամներ ստորագրել են՝ աջակցելու իրենց պատմական իրավունքների պաշտպանության իրավական պայքարին և պաշտպանելու այն կարևոր ունեցվածքը, որը դարերի ընթացքում ծառայել է Հայ համայնքին ՝ ապրուստի վայրից մինչև տուն՝ Հայոց ցեղասպանությունից փրկվածների համար։
 
Այն նաև ապահովել է դպրոցների, եկեղեցիների և համայնքային հաստատությունների հասանելիությունը մարդկանց համար: Հայ Համայնքը տեղում և դատարաններում կպայքարի իր իրավունքների պաշտպանության համար։
 
Համայնքը պնդում է, որպեսզի դատական գործի կողմերը և նրանց ենթակայության ներքո գտնվողները ձեռնպահ մնան Համայնքի անդամների դեմ ուղղված ցանկացած հակընդդեմ միջոցներից:
 
Այդ նպատակով ժողովուրդը խնդրում է միջազգային հանրությանը զգոն մնալ, կանգնել հայ համայնքի կողքին նման սպառնալիքների դեպքում և շարունակել իր աջակցությունը հայտնել հայ համայնքին անսասան հանձնառությամբ՝ պաշտպանելու համար Հայկական պարտեզը, Հայ համայնքի իրավունքները և պաշտպանել Հայ ժողովրդի ապագան Երուսաղեմում։
 
Շնորհակալություն ենք հայտնում Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի հայ համայնքի անդամներին»:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի են
Ամենադիտված