ՀԱՊԿ–ն անվտանգային խնդիրներ է առաջացնում ՀՀ–ի համար․ Փաշինյան (տեսանյութ)
ՔաղաքականՀիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք ՀԱՊԿ–ի հետ շփումը, եթե այս պրոցեսը շարունակվի, դե յուրե էլ պիտի սառեցնենք, բա ինչ անենք։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես և ՀՀ կառավարությունը հստակ գիտենք Հայաստանի սահմանները։ ԵՄ–ն ևս ՀՀ սահմանները ճանաչել է, օրինակ 2023–ին Գրանադայի քառակողմ հայտարարությամբ։ ՌԴ–ն նույնպես եռակողմ հայտարարությամբ ընդունել է ՀՀ սահմանները։ Մենք ասել ենք` եկեք, ինչի տակ ստորագրել եք, հայտարարեք, որպես ՀԱՊԿ պատասխանատվության գոտի, բայց չի արվել։ Եվ այդ դիրքորոշումը սպառնալիք է ՀՀ անվտանգության համար»,–ասաց վարչապետը` պատասխանելով Գեղամ Մանուկյանի հարցին, թե Եվրոպայում ՀԱՊԿ–ից բողոքելու փոխարեն ավելի լավ չէ՞ քննարկել հարցերը ՀԱՊԿ–ի հետ։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru