Չինաստանում անօդաչու օդային տաքսին առաջին անգամ միջքաղաքային թռիչք է կատարել (տեսանյութ)
ՏեսանյութերՉինական AutoFlight ընկերությունն առաջին անգամ գործարկել է անօդաչու օդային տաքսի։ Այն Շենժենի և Չժուհայի միջև 50 կմ ճանապարհն անցել է ընդամենը 20 րոպեում։ Ցամաքով ճանապարհորդելը մի քանի ժամ է տևում, քանի որ քաղաքների միջև ընկած է Պերլ գետի դելտան, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները։
Ընկերությունն ակնկալում է, որ օդային շարժունակության նոր տեսակը պահանջարկ կունենա դժվար տեղանքով շրջապատված քաղաքներում:
Ըստ տեղեկությունների՝ ոլորտում աչքի է ընկել նաև eHang-ը՝ Չինաստանում արդեն սկսվել են կոմերցիոն փոխադրումները։ Ենթադրվում է, որ փոխադրման համապատասխան տեսակը կօգտագործվի տուրիստական ընկերությունների կողմից՝ օդային երթուղիներ և էքսկուրսիաներ գործարկելու համար։