«Մեծ քայլերով գնում ենք պատերազմի». Սամվել Բաբայան․ «Ազատություն»
ՔաղաքականՓաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» տանում է տարածաշրջանային պատերազմի, «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
Նրա կարծիքով՝ պատերազմից խուսափելու և տարածաշրջանային ծրագրերից դուրս չմնալու երկու ճանապարհ կա, և Հայաստանը պետք է որոշում կայացնի, թե որ ճանապարհով ընթանա: Առաջինը, ըստ Բաբայանի, Հայաստանը տրամադրում է Ադրբեջանին Մեղրիով Նախիջևանի հետ կապվելու ավտոճանապարհ՝ միանաշանակ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունն այդ ճանապարհի վրա։ Բայց, այդ դեպքում Երևանը խնդիրներ կունենա Իրանի հետ։
Թեհրանը, ըստ Սամվել Բաբայանի, դեմ է այդ ավտոճանապարհի տրամադրմանը, քանի որ այդ դեպքում կկորցնի ազդեցությունը Ադրբեջանի նկատմամբ։ Այսօր Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվում է Իրանի ճանապարհով։
Մանրամասները՝ տեսանյութում։