Կորսվել է Արցախը, թափվել է մեր որդիների արյունը, թշնամին օրակարգ է թելադրում․ Բագրատ Սրբազան
Քաղաքական«ՀայաՔվե» նախաձեռնությունը Անկախության հռչակագիրը չեղարկող իշխանական ձեռնարկման դեմ պայքարի իր օրակարգի շրջանակներում փետրվարի 29-ին անցկացրեց համաժողով՝ «Անկախության հռչակագրի պաշտպանության հրամայականը և ազգային կենսունակ պետության տեսլականը» խորագրով։
Համաժողովի նպատակն էր մասնագիտական և քաղաքական գնահատականներ տալ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոխելու, մասնավորապես, Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրի վկայակոչումը հանելու իշխանական օրակարգին։
Համաժողովի նպատակն էր նաև նախանշել Հայաստանի գալիքի որոշ ուղենիշներ, երբ երկրում իշխանությունը կլինի ազգային ու պրոֆեսիոնալ ուժերի ձեռքին։
«ՀայաՔվե» նախաձեռնությունը ներկայացրել է հատված՝ գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքից․
«Մենք ապրում ենք անպատվության, գողացված ուրախության պայմաններում։ Կորսվել է մեր հայրենիքի հրաշք անկյունը՝ Արցախը, թափվել է մեր հազարավոր որդիների արյունը, թշնամու բանտում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ մեր ժողովրդի զավակները, թշնամին օրակարգ է թելադրում»,- նշել է սրբազանը: