Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ծիծաղել է՝ ի պատասխան լրագրողի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա զորք ուղարկելու հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին։
Թուրքիայի Անթալիայում դիվանագիտական ֆորումից հետո տեսագրված TRT World Now վիդեոբլոգի տեսանյութից կադրերում տեսնում ենք, թե ինչպես են լրագրողները շրջապատել նախարարին՝ ցանկանալով հարցեր տալ:
Լրատվամիջոցների ներկայացուցիչներից մեկը հարցրել է Սերգեյ Լավրովի կարծիքը Մակրոնի հայտարարության վերաբերյալ։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը ի պատասխան՝ միայն ծիծաղել է։