Երևանի դիրքորոշումը կարող է հանգեցնել ՌԴ – ՀՀ հարաբերությունների վերանայման. Լավրով
Արտաքին ՔաղաքականՀայաստանի կողմից այն խոստովանությունը, որ Ռուսաստանի հետ մերձեցման սկզբնական կուրսը սխալ էր, կարող է հանգեցնել երկկողմ հարաբերությունների էական վերանայման։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ասել, որ 1991 թվականից ի վեր Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ամեն ինչում սխալ կուրս է բռնել, մեղմ ասած, քաղաքական խիզախություն է պահանջում»,- ասել է նա՝ մեկնաբանելով Հայաստանի ներկայիս իշխանության ներկայացուցիչների մի շարք համապատասխան հայտարարությունները։
Նա հավելել է, որ եթե սա Հայաստանի ողջ ղեկավարության գնահատականն է, և այն հիմնված է ողջ հայ ժողովրդի կարծիքի վրա, ապա դա անհրաժեշտ է դարձնում ռուս-հայկական հարաբերություններում վերանայել շատ բան։