Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի հասնելու համար անձնական հանդիպումները կարևոր են. Բայրամով
Արտաքին ՔաղաքականՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ հանդիպումները կարևոր են: Այս մասին հայտրարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ մինչև փետրվարի 28-29-ը Բեռլինում կայացած Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը, 7 ամիս խաղաղ համաձայնագրի շուրջ ֆիզիկական բանակցություններ չեն եղել։
«Մինչ այդ հիմնականում եղել են տեքստային առաջարկներ, նախագծեր և դրանք միմյանց փոխանցել։ Ամեն դեպքում, այս գործընթացում կարևոր են անձնական հանդիպումները։ Վերջին շրջանում այս ուղղությամբ դրական դինամիկա կարող ենք արձանագրել»,- ասել է Բայրամովը։