Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ․ Ռուբինյան
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ։
Ըստ Report-ի՝ այս մասին CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Առանցքային հարցերն են պետությունների կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը և ինքնիշխանության հիման վրա հաղորդակցության ուղիների բացումը, նշել է նա։
Դիվանագետը հայտնել է, որ Հայաստանն անում է ամեն հնարավորը խաղաղության համար. «Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կարող է ազդել նաև Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման վրա»։
«Մենք կարող ենք խաղաղության հասնել ամենասեղմ ժամկետում»,- ասել է նա CNN Turk-ին տված հարցազրույցում։