Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկի Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանին Կացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն Հունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին Եվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համար Դիլիջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը կնպաստի ապագա առաջնորդների ձևավորմանը Ուզբեկստան–ԵԱՏՄ առևտուրը հասել է $14,6 մլրդ-ի․ Ռուսաստանը՝ գլխավոր գործընկեր Թրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է» Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել է Տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը 

Միտումնավոր զրկում է Հայաստանին նրա անվտանգությունը երաշխավորող վահանից․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Tsargrad.tv-ն «Ահա թե ինչու է ամեն ինչ ընկնում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերին Բրյուսելում կայացած «Հայաստանի ռազմավարական ապագա» ֆորումում ասել է, որ իրենք երբեք անվտանգության թեմայով նման ինտենսիվ երկխոսություն չեն ունեցել Արևմուտքի և Եվրոպայի հետ, և հույս ունեն խորացնել համագործակցությունը հավաքական Արևմուտքի հետ։ Երևանի ապագան այլևս չի ասոցացվում Ռուսաստանի հետ։ Դրանք այնքան կապված չեն, որ վերջերս նույնիսկ հրապարակումներ են լինում հայերի կողմից մեր ՀՕՊ-ի մասին տեղեկատվության արտահոսքի մասին Արևմուտք, ինչն էլ դառնում է օդում մեր ինքնաթիռների ոչնչացման պատճառ։

Ի վերջո, Ռուսաստանն ու ՀԱՊԿ երկրներն ունեն նույն հակաօդային պաշտպանության համակարգը։ Դաշնակիցները կարող են օդում տեսնել մեր ինքնաթիռների շարժումները։ Երևանը նաև հայտարարել է ֆրանսիական Ground Master 200 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու մտադրության մասին, և այդ դեպքում Արևմուտքը կկարողանա ուղղակիորեն հետևել Ռուսաստանի երկնքին։ Պարզ է, որ մեր երկիրը դա թույլ չի տա։ Բայց ինչո՞ւ է Հայաստանն իրեն պահում մահապարտ պետության պես։ Ինքը՝ Փաշինյանը, իրապես չթաքցնելով իր մտադրությունները, հանձնեց Ղարաբաղը։ Նախ՝ նա հրապարակավ ճանաչեց այդ տարածաշրջանը որպես Ադրբեջանի մաս, իսկ հետո, երբ Բաքուն սկսեց իր հատուկ գործողությունը, վրդովվեց, որ օգնության չհասան Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը։ Բայց բոլոր պայմանագրերով նրանք պարտավոր էին պաշտպանել Հայաստանը միայն նրա վրա հարձակման դեպքում, իսկ այս դեպքում ի՞նչ կարելի էր անել։

Թե՞ Ռուսաստանը պետք է իրեն ավելի «հայամետ» պահեր, քան ինքը՝ Հայաստանը։ Այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր հակամարտություն է հասունանում, այս անգամ՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ, որը Բաքուն շատ կցանկանար անցկացնել Հայաստանի տարածքով: Եվ ՀԱՊԿ-ը պարտավոր է լինելու միջամտել այդ հակամարտությանը։ Բայց տարօրինակն այն է, որ հենց սրացման պահին Փաշինյանը հայտարարում է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցման մասին։ Այսինքն, նա հերթական ինքնասպանության քայլն է անում։ Ստացվում է, որ Փաշինյանը միտումնավոր է հանձնում Հայաստանը: «Փաշինյանի իշխանության ժամանակաշրջանում Հայաստանը կորցրեց իր սուբյեկտիվությունը և դադարեց պաշտպանվել։ Իշխանությունը քանդում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, որոնք ապահովում են երկրի կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը։ Անգամ Ադրբեջանի հետ վերջին հակամարտությունը չազդեց Հայաստանի վրա։ Այն լուծարվել է Փաշինյանի կողմից: Այսօր նա փորձում է դուրս գալ ՀԱՊԿ-ից՝ հույս ունենալով, որ դա հարված կհասցնի հենց այդ կառույցին։ Բայց դա միտումնավոր զրկում է Հայաստանին նրա անվտանգությունը երաշխավորող վահանից»,- ասել է քաղաքագետ, ԱՊՀ երկրների փորձագետ Ասլան Ռուբաևը։

Բայց այդ՝ ինքնասպանություն թվացող գործողությունները միանգամայն հասկանալի իմաստ ունեն՝ դրանք հակառուսական են։ Հենց Հայաստանը ձերբազատվի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից և Գյումրիում գտնվող ռազմաբազայից, Փաշինյանը կմեկնի Բրյուսել՝ դաշինքին միանալու խնդրանքով։ Տարածքային հակամարտությունների բացակայությունը և Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների խզումը հենց այն պայմաններն են, որոնք թույլ կտան ընդունել Հայաստանին ՆԱՏՕ։ Հայերը կդառնան ՆԱՏՕ-ի անդամ ու արևմտյան զենքի փորձադաշտ, որովհետև ամերիկացիներին ձեռնտու է Հարավային Կովկասի ապակայունացումը։ Նրանց նպատակն է այնտեղ տեղակայել իրենց ռազմակայանները Իրանին ու Ռուսաստանին թուլացնելու համար։ Փաշինյանը միայն գործիք է Հարավային Կովկաս ԱՄՆ-ի սահուն մուտքի համար, նրա բոլոր գործողությունները տեղավորվում են ամերիկյան ռազմավարության մեջ։

«Հայաստանը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական տարածաշրջանի: Այն արդեն սկսում է իր կամավորներին վերապատրաստել Ֆրանսիայի ուսումնամարզական բազաներում Ռուսաստանի դեմ պայքարելու համար»,- ասել է Ասլան Ռուբաևը։ Այս իրավիճակում Ռուսաստանը հույսը դրել է Ադրբեջանի վրա։ Հենց Ադրբեջանն է այսօր Ռուսաստանի գլխավոր ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։ Նախկինում այդ դերը խաղում էր Հայաստանը։ Բայց ժամանակներն անցնում են, դաշինքները քանդվում են։ Եվ դա միայն այն պատճառով չէ, որ Փաշինյանի հիստերիան դառը բողկի պես ձանձրացրել է: «Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշինքը կորցրել է իր օգտակարությունը, և մենք արդեն կարող ենք այդ մասին խոսել բաց և ուղղակիորեն։ Հայաստանից մեզ ավելին ոչինչ պետք չէ: Ինչո՞ւ է Ռուսաստանին պետք նման գործընկերը, մի պետություն, որտեղ հակառուսական տրամադրությունները ծաղկում են ինչպես քաղաքական, այնպես էլ առօրյա մակարդակներում, և անընդհատ հնչում է մեր հանդեպ թշնամական հռետորաբանություն»,- վստահ է Ասլան Ռուբաևը։

Ի տարբերություն Հայաստանի, Ռուսաստանն Ադրբեջանի հետ համագործակցության լայն դաշտ ունի տնտեսության, էներգետիկայի, զուգահեռ ներմուծման ոլորտներում։ Ադրբեջանը նաև Կասպից ծով է։ Իսկ Հայաստանի հետ ամեն ինչ միայն վատանալու է։ Փորձագետը կանխատեսել է հնարավոր բոլոր հումանիտար կապերի ոչնչացում, որոնք այսօր կապում են Մոսկվան և Երևանը։ Բայց Հայաստանը խորապես է կախված Ռուսաստանից, դա կապված է տրանսպորտային ուղիների, ենթակառուցվածքների, ներդրումային միջավայրի հետ։ Այդ ամենը կորցնելով՝ երկիրը կկորցնի իր կայունությունը, և այնտեղ կգա Արևմուտքը։ Բայց դա միայն պատերազմ կբերի հայերին։ Նրանք չեն ցանկանում դասեր քաղել Վրաստանից ու Ուկրաինայից և դեռ կհայտնվեն աղքատության մեջ։ Նրանք ուկրաինացիների նման մեկնած ձեռքով կցրվեն աշխարհով մեկ։ Նրանց ոչ մի լավ բան չի սպասվում...

Եվ ի՞նչ դրանից: Բայց ինչո՞ւ են հայերը թույլ տվել, որ դա իրենց հետ պատահի։ Ինչո՞ւ են հանդուրժում Փաշինյանին: Այն, ինչ մենք տեսնում ենք, ավելի քան երկու տասնամյակ փափուկ ուժի տեխնոլոգիայի հաջող կիրառման արդյունքն է, Սորոսի հիմնադրամի, այլընտրանքային կրթական ծրագրերի ու լրատվամիջոցների կողմից հայ ժողովրդի մեջ որոշակի արժեքների սերմանումը։ Շատ հզոր քարոզչություն, նույնը, ինչ Ուկրաինայում։ Բազմաթիվ փոխանակման ծրագրեր են եղել, որոնցում հայ ուսանողները մեկնել են Արևմուտք։ Եվ երբ հակառուսական սերմերը բողբոջել են, երբ հայ ժողովուրդը այդ պատվաստումը ստացել էր և արդեն պատրաստ էր, Փաշինյանը դարձավ տորթի վրայի բալը։ Նա դարձավ անխորտակելի, ինչ էլ որ անի իր երկրի հետ։ Հայաստանը կորած է Ռուսաստանի համար, այս գլուխը կարելի է շուռ տալ ու մոռանալ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասինԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴիլիջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՄհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կնպաստի ապագա առաջնորդների ձևավորմանըՈւզբեկստան–ԵԱՏՄ առևտուրը հասել է $14,6 մլրդ-ի․ Ռուսաստանը՝ գլխավոր գործընկերԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՏեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստըՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցը պաշտպանելու համար Շվեդիան Լեհաստանի արևելքում Patriot համակարգեր կտեղակայիԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՓարիզում լիցեիստների զանգվածային ակցիաների ընթացքում ցուցարարները խանութներ են վնասելՀայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունիցՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին Ռուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիԱվելի շատ խոցեցին մեր վիրավոր սրտերը․ զոհվածի մայրը՝ սեպտեմբերի 27-ի շոու-ծրագրի մասինՌուսաստան՝ Փաշինյանի այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ չկան. ԿրեմլԴեռ փաստ չի՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան Հայաստանը փորձում է ռազմակայանի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել ՌԴ-ի վրա. ՌԴ ԱԳՆՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՀերիք չի Աստծո պատիժ է, մի բան էլ՝ բանտի «պուտյովկա» եք շալակելու.հանգի’ստ թողեք եկեղեցուն Եկեղեցու դեմ նոր քայլ․ ՔՊ-ն քննիչ հանձնաժողով ստեղծեց. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ռուբիո (տեսանյութ) Իսպանիայի կառավարությունը բողոքների ֆոնին բնակարանային ճգնաժամի լուծման հրատապ միջոցառումներ է հաստատել Մակրոնը հրապարակել է M51.3 հրթիռի արձակման տեսանյութըԵԽԽՎ զեկույցը ձեր խայտառակությունն էր. Չախոյանը` ընդդիմադիրներին Հիմա ի՞նչ ՔՊ-ամետ մարդիկ «Տաշիր-պիցցա» չգնա՞ն, Տաշիրից կոշիկ չառնե՞ն, մի՛ պառակտեք․ Ռուբինյան Եթե ձեր ղեկավարության տակ լիներ անգամ ՆԱՏՕ-ի բանակը, մենք ունենալու էինք նույն արդյունքը Իշխանությունը պետք է ամաչի, ԵԽԽՎ-ն ասում է՝ դադարեցրե՛ք սելեկտիվ հետապնդումները. Վարդևանյան Ես տեղանքում իրազեկման խնդիր եմ տեսնում. պատգամավոր Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Երբ ասում եք՝ Բաքուն կրակի էլ, մենք չենք կրակելու, դրանով ցույց եք տալիս, որ անատամ երկիր ենք ՔՊ-ի ճիշտ քաղաքականությունն է, որ երկուսուկես տարուց ավել ՀՀ-ի սահմանին զոհ չի եղել. Կոնջորյան Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» պայքարում է քառագլուխ ուժի դեմ ՔՊ-ականների հրահրած միջադեպի նպատակն է` ձեր ուշադրությունից շեղել Շաքիի միջադեպը. Ղահրամանյան Գիտե՞ք՝ ինչու է նախագահ Քոչարյանը 4-րդ անգամ կալանավորված, քանի որ գործարքի չի գնացել ՔՊ-ի հետ Բոլոր նրանք ովքեր ապատեղեկատվություն տարածեն ՀՀ-ի դեմ պատաախանը լինելու է կոպիտ. Գրիգորյան Հանրային ծառայողները հայտնել են, որ ստիպողաբար գնացել են իշխանության կազմակերպած հանրահավաքին Փաշինյանը ադրբեջանական դրոշներով է ապահովում Սյունիքի անվտանգությունը. պատգամավոր Ծեծկռտուք, վիրավորանքներ՝ ԱԺ-ում. Իրանում սկսվել է Արաղչու իմպիչմենտի գործընթացը (տեսանյութ) Լուկաշենկոն գիտնականներից պահանջել է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ ստեղծել Ալեն Սիմոնյանը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցերՀոլիվուդը կփոխվի. Paramount-ը ստանձնեց Warner Bros. Discovery-ի վերահսկողությունը Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինՌԴ ԱԳՆ-ից պատմել են` ինչ փուլում է Ադրբեջանի հետ հարբերությունները Կատարի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումները չեն ընդհատվելՖրանսիայում գողացել են Դալիի պատրաստած 150 կգ-անոց գրքի կազմըԵրբ բանական միտքը չի ծնում որևէ գաղափար, առաջ են գալիս բռունցքները
Ամենադիտված