Հայտնի է՝ որքան գումար է Ռիհաննային վճարել Ասիայի ամենահարուստ մարդը (տեսանյութ)
ԺամանցԵրգչուհի Ռիհաննան առաջին անգամ բեմ է բարձրացել երկրորդ երեխայի ծնվելուց հետո։ Այս մասին հայտնում է Variety-ն։
Երգչուհին ելույթ է ունեցել Հնդկաստանի Ջամնագար քաղաքում՝ միլիարդատեր, Ասիայի ամենահարուստ մարդու՝ Մուկեշ Ամբանիի որդու նախահարսանեկան տոնակատարությանը։ Շոուի համար նրան վճարել են 7 միլիոն դոլար։
Ռիհաննայի համերգը եղել է 28-ամյա Անանտ Ամբանիի և 29-ամյա Ռադիկա Մերչանտի նախահարսանեկան տոնակատարության ժամանակ։ Հյուրերի թվում էին Բիլ Գեյթսը, Մարկ Ցուկերբերգը և Disney-ի գործադիր տնօրեն Բոբ Իգերը: Հնդկական ավանդական հարսանեկան արարողությունն ինքնին կկայանա ամռանը։
Վերջին երգից առաջ բեմ է բարձրացել Ամբանիի ընտանիքը և լուսանկարվել աստղի հետ։