Օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՀասարակությունՀանրապետության տարածքում մարտի 3-ին, 4-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի ցերեկը, 6-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 7-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
Քամին հարավարևելյան է՝ 1-3 մ/վ, մարտի 6-ին և 7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 3-5-ի և՛ ցերեկը, և՛ գիշերն աստիճանաբար կբարձրանա, ցերեկը՝ 4-7 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 3-5-ը, 6-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 6-ի երեկոյան ժաներին, 7-ին սպասվում է անձրև։