Հանդիպել են Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարները
ՔաղաքականՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնում է․
«Լավ հնարավորություն էր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ:
Մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ՝ ներառյալ այն պահպանվող խնդիրները, որոնք դեռևս խոչընդոտում են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Ընդգծել եմ, որ Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ համահունչ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին»։