Երիտասարդը անառակաբարո արարք է կատարել 14 տարին չլրացած երեխայի նկատմամբ․ գործը դատարանում է
ԻրավունքԿ. Ս․-ին մեղադրանք է առաջադրվել անչափահասի նկատմամաբ անառակաբարո արարք կատարելու համար։
Գործը դատարան է ստացվել փետրվարի 19-ին, այն մակագրվել է դատավոր Սամվել Մարդանյանին։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նա, լինելով ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ժամկետային զինծառայող, ինստագրամ սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է 10.11.2009 թվականին ծնված՝ 14 տարին չլրացած Ա.Ս.-ի հետ, վերջինիս նկատմամբ դիտավորությամբ կատարել է անառակաբարո արարք։
Նա ունեցել է սեքսուալ բնույթի զրույց Ա․Ս․-ի հետ։ Մեղադրյալը տելեգրամի միջոցով անչափահասի հետ ունեցած սեռական բնույթի զրույցների ժամանակ առաջարկել է վերջինիս ամբողջությամբ մերկանալ, ցուցադրել սեռական օրգանը։ Ա.Ս.-ն տեսաձայնագրել է իրեն մերկ վիճակում, տեսաձայնագրությունն ուղարկել Կ․Ս․-ին։
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Նախնական դատալսում է նշանակված մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին։