Բնակարանային գողությունը Արաբկիրի բաժնի ոստիկանները բացահայտեցին թարմ հետքերով
ՏեսանյութերԱրաբկիրի բաժին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ստացված ահազանգը բնակարանային գողության վերաբերյալ էր։ Գողությունը կատարվել էր Հայրիկ Մուրադյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից։
Հաղորդումից քիչ անց Արաբկիրի ոստիկանները դեպքի վայրում էին։Ձեռնարկվեցին անհրաժեշտ անհետաձգելի միջոցառումներ: Պարզվեց, որ բնակարան մուտք էին գործել՝ օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից և գողացել նախասրահի պահարանին դրված պայուսակը, որի մեջ կային փող և նույնականացման քարտ։
Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Իրավապահներն անցան գործի։Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ հանցագործությունը կատարել է Ջրվեժի Մայակ թաղամասի 53-ամյա մի բնակիչ։ Նահայտնաբերվեց, բնակարանային գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:
Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին, ապա տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։