Ապագա Հայաստանի հաղթանակի շարժիչ ուժը երիտասարդությունն է․ Արմեն Մկրտչյան (տեսանյութ, լուսանկարներ)
ՀասարակությունԱպրիլի 6-ին «Seven Visions, The Dvin Resort»-ում տեղի է ունեցել «Միասնություն» համազգային շարժման հանդիպումը երիտասարդների հետ։
Ներկա են եղել ՀՀ տարբեր բուհերի ուսանողներ, երիտասարդական ՀԿ-ների ղեկավարներ։ Ելույթներով հանդես են եկել շարժման ղեկավար Արման Վարդանյանը, «Հայկական երազանք» կուսակցության նախագահ, «Միասնություն» համազգային շարժման խորհրդի անդամ Արմեն Մկրտչյանը, երիտասարդական ՀԿ-ների ղեկավարներ։
«Միասնություն» համազգային շարժման խորհրդի անդամ Արմեն Մկրտչյանը, ելույթով դիմելով երիտասարդներին, նշել է, որ հայ ժողովրդի հաղթանակաները երիտասարդության շնորհիվ են կերտվել՝ սկսած Ավարայրի ճակատամարտից մինչև արցախյան վերջին պատերազմ։
«Մեր հաջորդ հաղթանակները ևս երիտասարդության շնորհիվ են կերտվելու, և միայն մեր համախբվածությունն ու գաղափարական պայքարը կարող են ՀՀ-ն հանել այս ծանր իրավիճակից։
Մենք պիտի պատրաստ լինենք ամենօրյա դաժան պայքարի»,-ասել է Արմեն Մկրտչյանն ու հավելել՝ երիտասարդությունն ու ուսանողությունն է լինելու ապագա Հայաստանի հաղթանակի շարժիչ ուժը։
Մանրամասները՝ տեսանյութում։