ՆԳ նախարարը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողին Աննա Գրիգորյան․ Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան անցնելը ուժային կառույցների «հանցավոր անգործության» հետևանք է Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ Ալիևի կիսանդրու վնասման գործով ՀՀ քաղաքացու առաջին դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 12-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Լևոն Քոչարյան․ Սեդրակ Քոչարյանի ձերբակալությամբ հորս վրա ճնշում գործադրելու փորձերը դատապարտված են 2027-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 3.6 տրիլիոն, ծախսերը՝ 4.07 տրիլիոն դրամ Թեհրանում մեկնարկել է Միրզոյան- Արաղչի հանդիպումը Հայաստանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկել են համագործակցության նոր հնգամյա ծրագիրը Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 

ԱՄՆ-ից ժամանած փորձագետների հետ քննարկվել է փորձաբժշկական ԴՆԹ տվյալների բազայի զարգացման խնդիրը

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեում այսօր հյուրընկալվել է ամերիկյան «GTH Consulting» խորհրդատվական ընկերության պատվիրակությունը։ Նրանց ուղեկցել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը։

«GTH Consulting»-ը աշխարհում ճանաչված է` որպես դատաբժշկական ԴՆԹ տվյալների բազաների ձևավորման և վարման օրենսդրության մշակման ոլորտում մասնագիտացած ընկերություն, որը համագործակցում է տարբեր երկրների դատաբժշկական ԴՆԹ լաբորատորիաների, իրավապահ մարմինների և պատկան այլ կառույցների հետ։

Պատվիրակությանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։ Նա ողջունել է ընկերության մասնագետներին Երևանում մեկնարկող՝ միջազգային պահանջներին համապատասխան դատափորձագիտական ԴՆԹ տվյալների բազայի ձևավորման և զարգացման հիմնախնդիրներին նվիրված միջազգային համաժողովին մասնակցության և նշված ոլորտում Հայաստանի կարիքներին ծանոթանալու նախաձեռնության համար։

Արսեն Այվազյանն ընդգծել է, որ ՀՀ քննչական կոմիտեն, որպես Հայաստանում նախաքննական ամենամեծ մարմին, առանցքային դեր ունի մեր երկրում հանցագործությունների հետքերի, այդ թվում` ԴՆԹ հետքերի հայտնաբերման և հավաքագրման ոլորտում։ Ըստ պարոն Այվազյանի՝ Քննչական կոմիտեն կարևորում է միջազգային չափանիշներին համահունչ Հայաստանում դատափորձագիտական ԴՆԹ տվյալների բազայի զարգացման օրենսդրական հիմքերի կատարելագործումը և պատրաստակամ է իր լիազորությունների սահմաններում մասնակցելու դրան։

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը հավելել է, որ արտերկրյա մասնագիտացած կազմակերպությունների մասնակցությամբ Հայաստանում մեկնարկող համաժողովը, որին մասնակցություն են ունենալու նաև ՀՀ շահագրգիռ բոլոր կառույցները, այդ թվում նաև` ՀՀ քննչական կոմիտեն, նոր խթան է հաղորդելու Հայաստանում համակարգված տվյալների շտեմարանի զարգացման գործընթացին։

«GTH Consulting» խորհրդատվական ընկերության ղեկավար Տիմ Շելբերտն իր հերթին նշել է, որ պատրաստ են աշխարհի բազմաթիվ երկրներում իրենց փորձագիտական ներգրավվածության փորձառությունը փոխանցելու նաև Հայաստանին, ինչը նշանակալի ավանդ կլինի կրկնահանցագործությունների կանխարգելման, բացահայտման, պետության կողմից ռեսուրսներ խնայելու առումով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում քննչական մարմինների գործառույթները, փորձաքննությունների նշանակման և դրանցով ստացված տվյալների կիրառելիության, ԴՆԹ տվյալների բազայի վերաբերյալ մինչ այժմ իրականացված իրավական գործընթացները, ինչպես նաև` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՆԳ նախարարը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողինԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանից ամերիկյան ուժերը 1 հազար կմ-ով դուրս է բերելԱննա Գրիգորյան․ Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան անցնելը ուժային կառույցների «հանցավոր անգործության» հետևանք էԱրամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալFT. Հունգարիան կարող է հանել իր վետոն Ուկրաինայի ԵՄ անդամակցության բանակցությունների վրաԱլիևի կիսանդրու վնասման գործով ՀՀ քաղաքացու առաջին դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 12-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներԼևոն Քոչարյան․ Սեդրակ Քոչարյանի ձերբակալությամբ հորս վրա ճնշում գործադրելու փորձերը դատապարտված ենԻսպանիայի վարչապետը նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ է նշանակել2027-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 3.6 տրիլիոն, ծախսերը՝ 4.07 տրիլիոն դրամԹեհրանում մեկնարկել է Միրզոյան- Արաղչի հանդիպումըՀայաստանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկել են համագործակցության նոր հնգամյա ծրագիրըԱվստրիայի փոխկանցլեր Բաբլերը մտադիր է հրաժարական տալ Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համարԲոլսոնարոն և Լուլա դա Սիլվան անցել են Բրազիլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստՆեթանյահուն հրամայել է նշանակել արտասահմանյան ավիացիայի անվտանգության տեսուչ Կանխվել է քրեшկшն հեղինակություն համարվող անձի կողմից նախապատրաստված uպшնnւթյnւնըՃապոնիան մտադիր է անօդաչու տրանսպորտային նավեր մշակել «Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է». Գևորգ ԴանիելյանԾավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտ 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներWSJ. Օմանը ավիաընկերությանը չի տեղեկացրել Flydubai-ի օդաչուի արմատական ​​հայացքների մասին Առեղծվածային դեպք՝ Տավուշի մարզում. պարզվում են Դիլիջանում հայտնի ուսուցչուհու մահվան հանգամանքներըՆուռնուսի ավելի քան 100 տան բնակիչներ ահազանգում են վթարային էլեկտրասյան խնդրի մասին«ԴԻԱԼՈԳ» կազմակերպության «Գրքային դիվանագիտություն» ծրագիրը որպես տարբեր ժանրեր, սերունդներ և ազգեր միավորող միջազգային գործոն Գերմանիան Ուկրաինային լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի․ ՄերցՍերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործով քրեական վարույթ է նախաձեռնվելԵրեխայի իրավունքահենք հասարակության ձևավորման ճանապարհին ուսուցչի դերն անփոխարինելի է. ՄԻՊ-ը՝ Ուսուցչի օրվա առթիվԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվիՀորդառատ անձրևների հետևանքով կան զոհերԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականինՀայ սամբիստները աշխարհի առաջնությունից 13 մեդալով են վերադարձելՈր հասցեներում են վթարային ջրանջատումներԲրազիլիայում Թրամփի կառավարության կողմից ընտրություններին միջամտելու հնարավոր ֆինանսավորման գործով նախաքննություն է սկսվելԱյսօր Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օրն է500 հազար դոլար արժողությամբ գույքն օտարվել է առանց սահմանված գնահատման․ դատախազությունը դիմել է դատարանՀայաստանի և Խորվաթիայի միջև տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորություններ են քննարկվել44-օրյա պատերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմում միայնակ է հաղթանակի հասել. պատգամավորՊետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակելՍպասվում է անձրև և ամպրոպՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԼույս չի լինի. հասցեներՈ՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ
Ամենադիտված