Հայկ Կարապետյանը՝ «Միլան»-«Ռոմա» հանդիպման ՈւԵՖԱ-ի մեդիա պատվիրակ
ՍպորտՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղում ապրիլի 11-ին Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում «Միլանը» կհյուրընկալի «Ռոմային»։
«Հանդիպման ՈՒԵՖԱ-ի մեդիա պատվիրակ (UEFA Venue Media Manager) է նշանակվել ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ, ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը»,-ասվում է ՀՖՖ հաղորդագրության մեջ: