Խնդիրները պետք է լուծվեն Պուտին-Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունների շրջանակում. Զախարովա
Արտաքին Քաղաքական«Բաքվի և Երևանի միջև խնդիրները պետք է լուծվեն Պուտին-Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունների շրջանակում»։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Բաքվի և Երևանի միջև բոլոր տարածքային վեճերը և փոխադարձ պահանջները պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով: Մենք կողմերին կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենսիվությունը», - ասել է Զախարովան։