ԱԽ քարտուղարը Հելսինկիում քննարկում է ծավալել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերաբերյալ
ՔաղաքականՀանդիպել է Մարտի Ահտիսաարի խաղաղության հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ԱԽՔ գրասենյակից։
Հանդիպմանը քննարկում է ծավալվել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերաբերյալ: ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղղությամբ հայկական կողմի իրականացվող ջանքերն ու կառուցողական մոտեցումները: Քարտուղարը նաև ընդգծել է, որ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումից շահելու են բոլոր տարածաշրջանային երկրները:
Անդրադառնալով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը՝ քարտուղարը շեշտել է, որ այն պետք է իրականացվի դրանց անցման երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ՝ հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա: