Ընդդիմադիր պատգամավորները դատարանում երաշխավորություն են ներկայացրել Աշոտյանի համար
Իրավունք
Հակառուպցիոն դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ կայացել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը, քննվել է Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության հարցը։
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից մի քանի պատգամավորներ դատարանին են ներկայացրել երաշխավորություն, որով պարտավորություն են ստանձնում ապահովելու Աշոտյանի դատավարական պարտավորությունների պատշաճ կատարումը։
Ըստ պաշտպան Ռուբեն Մելիքյանի` միջնորդել են բոլոր ընդդիմադիր պատգամավորները։ Նրանցից 30-ը եկել են դատարան, մյուս մասը հարգելի պատճառներով գալ չի կարողացել։
Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը կշարունակվի վաղը ժամը 13։00–ին։ Նիստի ընթացքում կքննվի Աշոտյանի խափանման միջոցի հարցը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)