Ջենիֆեր Լոպեսը զբոսնել է 620 դոլար արժողությամբ «կեղտոտ» ջինսերով (լուսանկարներ)
Լուսանկարներ54-ամյա երգչուհի Ջենիֆեր Լոպեսը երկրպագուներին զարմացրել է իր անսովոր ոճով․ աստղը Նյու Յորքի փողոցներով շրջել է Acne Studios-ի «կեղտոտ» ջինսերով։
Լոպեսը կրել է մուգ կապույտ վերարկու և բաց կապույտ թափանցիկ սվիտեր: Այս ամենը նա համադրել է ոչ ստանդարտ Acne Studios Super Baggy Fit ջինսերով, որոնք վաճառվում են $620-ով: 2023 թվականի դիզայնն առանձնանում է բաց կապույտ գույնով և «կեղտոտ» էֆեկտով։
Դերասանուհին իր տեսքն ամբողջացրել է մեծ արևային ակնոցներով, փիրուզագույն Chanel պայուսակով և կապույտ թավշյա բարձրակրունկ կոշիկներով։