ԱԽ քարտուղարը Լիտվայում քննարկել է արտատարածաշրջանային անվտանգային մարտահրավերները
Արտաքին Քաղաքական
Ապրիլի 11-ին Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի նախագահի ազգային անվտանգության հարցերով ավագ խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։
Կողմերը քննարկել են արտատարածաշրջանային անվտանգային մարտահրավերները և անդրադարձել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին ու զարգացումներին: Անվտանգային հարցերի համատեքստում երկուստեք կարևորել են Հայաստան-Լիտվա երկխոսության շարունակականությունը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)