Որոնք են ամենաշատ վաճառվող սմարթֆոնները
ԱյլՉինական Chaodian ընկերության վերլուծաբանները թվարկել են աշխարհում ամենաշատ վաճառվող սմարթֆոնները՝ 600-800 դոլար գնային միջակայքում։ Այս մասին ասվում է զեկույցում։
Ըստ տվյալների՝ 2023 թվականի չորրորդ եռամսյակում iPhone 15-ը դարձել է շուկայում ամենապահանջված հեռախոսը։ Apple-ը վաճառել է մոտ 5,3 միլիոն գաջեթ։ Երկրորդ տեղում iPhone 13-ն է՝ 2,4 միլիոն, երրորդում՝ Samsung Galaxy S23 FE-ը՝ 2,2 միլիոն վաճառված գաջեթներով։
Թոփ հնգյակում է հայտնվել նաև iPhone 14-ը՝ 1,9 միլիոն վաճառքով։ Բացի այդ, ցուցակում է հայտնվել նաև Samsung Galaxy S23-ը։
Ընդհանուր առմամբ, 600-800 դոլար արժողությամբ ամենահայտնի սարքերի թոփ 20-ում ներառված են վեց Apple սմարթֆոններ, չորս Samsung գաջեթներ, երեք Xiaomi գաջեթներ և երկու Google հեռախոսներ: