Փոքրիկ շունն իր կյանքի գնով փրկել է տերերին թունավոր օձից
ԱյլՖիլիպինների Բակոլոդ քաղաքում շունն իր կյանքի գնով փրկել է տերերին թունավոր օձի խայթոցից։ Այս մասին հայտնում է GMA Network-ը։
Զի անունով փոքրիկ շունը քնած է եղել տերերից մեկի կողքին, երբ հայտնաբերել է, որ օձ է մտել տուն։ Շունն սկսել է բարձր հաչել ու արթնացրել տերերին։
Տան բնակիչները թունավոր օձի մասին անմիջապես ահազանգել են տեղի իշխանություններին։ Կենդանուն բռնել են ու հանձնել շրջակա միջավայրի և բնական պաշարների վարչություն: Ավելի ուշ պարզվել է, որ օձին հաջողվել էր կծել Զիին։ Շանը փրկել չի հաջողվել։
Շան տերերը նշել են, որ նա հավերժ կմնա իրենց հիշողության մեջ՝ որպես խիզախ շուն, ով պաշտպանել է իրենց վտանգներից։