Պունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդ Շորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին են Տեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել են Պապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ռումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներում Պայմանագրային զինծառայող է մահացել Սիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել է Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում Ֆլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել են Ֆրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տուն Մեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթությունները 

Երևանում խմելու ջրի մայր խողովակի վնասման պատճառով ջուրը ողողել է բնակելի տներ, տեղի է ունեցել փլուզում

Իրավունք

Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ժամը 03:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարությն փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Վարդան Աճեմյան փողոցում գտնվող տների մոտ խմելու ջրի գլխավոր մագիստրալը վնասվել է և ջուրը լցվում է մարդկանց տները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,  բնակիչները նշում էին, որ վթարը տեղի է ունեցել ժամը 01:30-ից 02:00-ն ընկած ժամանակահատվածում ու ջուրը ողողել է մի քանի սեփական տուն, որոշ հատվածներում էլ ջրի բարձրությունը հասնում է 60 սմ-ից 1 մետրի:

Պարզվել է, որ ողողվել են թիվ 179 (սեփականատեր Մերի Նիկողոսյան) և թիվ 179/1 (սեփականատեր Ժաննա Աղաջանյան) տները՝ մոտ 80սմ խորությամբ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ տեխնիկայի մոտեցման ուղիներ չլինելու պատճառով՝ ջրահեռացման աշխատանքներ չեն կատարվել: Բացի այդ, Վ. Աճեմյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 8 տանը (սեփականատեր Սվետլանա Ասիլբեկյան) ջրալցվող տներին կից տեղի է ունեցել բնակչի տան արտաքին պատի հսկայական փլուզում։

Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«Գիշերը 1:30-ից 2-ի սահմաններում էր, խմելու ջրի՝ հավանաբար խողովակի վնասման պատճառով ջուրը մեծ թափով սկսեց դուրս տալ: Փորձեցինք մեր ուժերով դեմն առնել, սակայն անզոր էինք, քանի որ չգիտեինք՝ որ հատվածից է խմելու ջուրը դուրս տալիս: Մի քանի անգամ ահազանգեցինք «Վեոլիա ջուր», սակայն ոչ մի արձագանք: Այնտեղ տիրում էր մեռելային լռություն: Ստիպված զանգահարեցինք «9-11» ու միայն մեր զանգին օպերատիվ արձագանքեցին փրկարարներն ու պարեկները: Թաղապետարան էլ այդ ժամին գիտեինք, զանգեինք՝ «ձայն բարբառո հանապատի» էր լինելու, էդ ժամին էնտեղ հաստատ մարդ չէր լինի, բայց անընդհատ զանգահարում էինք «Վեոլիա ջուր» ու բազմաթիվ զանգերից հետո բարեհաճեցին պատասխանել, բայց ասացին, որ իրենց աշխատանքային ժամը սկսվում է ժամը 9-ին, իսկ երբ հայտնեցինք, որ վթարվել է խմելու ջրի մագիստրալը ու լցվում է տներով մեկ, ինչի պատճառով տան պատի փլուզում է տեղի ունեցել, որ գոնե այս պարագայում բացառություն արեք, մարդ ուղարկեք, որ գա մագիստրալի ջրի վինտիլը փակի, էլի ստացանք նույն դատարկ պատասխանը՝ ձեր հայտը գրանցված է, տեղյակ ենք խնդրին, աշխատանքային ժամը կսկսվի, մեր մասնագետները կմոտենան: Երևի «9-11»-ից էին դրանց մի բան ասել, որ 5 ժամ հետո բարեհաճեցին ու ջրի վինտիլը փակեցին: Հիմա չգիտենք՝ երբ կվերանորոգեն, ով մեզ օգնության ձեռք կմեկնի: Երևանի քաղաքապետարանը թե Էրեբունու թաղապետարանը:

Ամեն դեպքում միայն գոհ ենք փրկարարներից ու պարեկներից, մնացած կառույցներն արհամարհած ունեն թե բնակչին, թե սպառողին, իսկ «Վեոլիա ջրի» համար կարևորը վճարումները սպառողները ժամանակին կատարեն, իսկ թե ով պետք է ժամանակին արձագանքի բնակչի այս խնդիրներին, երևի «Վեոլիա ջրի» համար դա կարևոր չէ: Ամոթ է, 21-րդ դարում նման վիճակ»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն արդեն տեղեկացրել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին, որտեղից ժամանել են թաղապետարանի աշխատակիցները, սակայն խնդիրը պետք է լուծի «Վեոլիա ջուրը», իսկ «Վեոլիա ջրում» դեռ չեն պատասխանել, թե երբ են սկսելու վթարավերականգնողական աշխատանքներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթըՀորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբըԼեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ովԿանխվել է հրդեհի տարածումը հարակից տներՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի և գազի վճարները հունվարին կարող են աճել 26%-ովՄայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլարԼրտեսական սկանդալ Բրիտանիայում․ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով ամերիկացի սպա է ձերբակալվելԿոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Մատվիենկոն կմասնակցի Թուրքմենստանում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներինԼափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկմանԴոնբասի դիմաց՝ անդամակցությո՞ւն դաշինքին․ Թրամփի առաջարկը բարդ ընտրության առաջ է դրել ԵվրոպայինԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն այլևս չեն լինելու․ ՀՀ-ն էլ փորձում է տեղվորվել եվրոպական «դագաղում»․ ՆահապետյանՊուտինի և Թրամփի հանդիպումը դարձել է նրանց ութերորդ շփումը վերջին ինը տարումԹրամփ–Պուտին–Սի փակ բանակցությունները տագնապ են առաջացրել ԵվրոպայումԿայացել է GTA VI տեսախաղի համաշխարհային թողարկումըԹուրքիան ու Սիրիան խորացնում են համագործակցությունը․ Ֆիդանը կոշտ ուղերձ է հղել ԻսրայելինԿոնգոյում էբոլայի դեպքերն անցել են 11 500-ը․ մահացել է 5630 մարդԱլեն Սիմոնյանն ու Լեոնիդաս Պանտելիդեսը քննարկել են անհայտ կորածների հարցըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըԹարգմանիչ ու օգնական՝ ակնոցի մեջ․ Google-ի ու Samsung-ի նոր քայլըԷրդողանը հայտնել է Թուրքիայում բորսայական ճգնաժամի գործով 136 ձերբակալության մասինNvidia-ն փոխում է շուկայի տրամադրությունը․ ԱՄՆ ֆյուչերսներն աճում են«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՈսկին՝ ավելի քան մեկ տարվա նվազագույնին․ գինը կորցրել է 2 տոկոսՇատ բան եմ ասել, հետո՞. Փաշինյանը կրկին հունից դուրս եկավ (տեսանյութ) Պեսկով. Պուտինը Սի Ծինփինին ներկայացրել է Ուկրաինայում իրավիճակըԻրան–ԱՄՆ սրացումը հարվածում է բորսաներին․ Ծոցի շուկաները նահանջում ենՊուտին–Թրամփ–Սի․ ՆԱՏՕ-ն և Լեհաստանի ահազանգը. Նոր Սահմանադրություն, Բաքվից՝ պահանջներՄոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել սպանության մեղադրանքով հետախուզվողըՀորմուզի վտանգը չի կանգնեցնում անկումը․ նավթը՝ 92 դոլարից ցածրՓողերը ձեռքներիցդ վերցնելու եմ, դառնաք քաղաքական բոմժ. Փաշինյանը սկսեց գոռգռալ (տեսանյութ)
Ամենադիտված