Բլինկենը Չինաստանին ու Թուրքիային խնդրել է հետ պահել Իրանին
ՀասարակությունԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Չինաստանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցում կոչ է արել Իրանին համոզել Մերձավոր Արևելքում հակամարտությունը սրելուց զերծ մնալու անհրաժեշտության մեջ։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը, փոխանցում է dw.com-ը։
Նա ընդգծել է, որ Դամասկոսում իր հյուպատոսության վրա Իսրայելի հարձակմանը Իրանի հնարավոր պատասխանի պատճառով տարածաշրջանում իրավիճակի սրումը «չի բխում ոչ մեկի շահերից»։
Բլինկենը հավելել, որ այս խնդրի լուծման համար Վաշինգտոնը համագործակցում է եվրոպացի գործընկերների հետ՝ դիվանագիտական ուղիներով։