Արևմուտքը չի ցանկանում, որ իրականացվեն ՌԴ-ի օգնությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները. Լավրով
Արտաքին ՔաղաքականԱրևմուտքը փորձում է խարխլել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման պայմանավորվածությունները, ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Միացյալ Նահանգները և նրա արբանյակները փորձում են խարխլել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման պայմանավորվածությունները: Նրանք չեն ցանկանում, որ իրականացվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի օգնությամբ: Նրանք ստեղծում են տարբեր ձևաչափեր, որոնք բացահայտ ուղղված են Ռուսաստանի Դաշնության դեմ։ Ռազմավարական առումով Արևմուտքի գիծը դատապարտված է ձախողման»,- ասել է Լավրովը: