Իրանի դեսպանը հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը
Արտակարգ Պատահար
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին հերքել է Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը, հայտնում է Mehr-ը։
Դեսպանը հայտարարել է, որ նման լուր տարածող աղբյուրները «ոչ հավաստի» լրատվամիջոցներն են, որոնք կեղծ տեղեկություններ հրապարակելու և Իրանի Իսլամական Հանրապետության մասին կանխակալ վերլուծություններ անելու «հարուստ փորձ» ունեն։
Նա հավելել է, որ այդ լուրերի հրապարակման նպատակն է ազդել Իրանի և տարածաշրջանի երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման վրա:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)