Դատախազությունը երկամսյա կալանք է պահանջել նախկին պատգամավորի նկատմամբ
Արտաքին ՔաղաքականԴատախազությունը պաշտոնապես ձևակերպել է, որ «քաղաքական հայացքներով պայմանավորված կոչեր անելու» համար միջնորդություն է ներկայացրել դատարան որպես խափանման միջոց երկամսյա կալանք պահանջելով «Ալյանս» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ այն պատճառով, որ «նա ունի մեծ լսարան, բազմաթիվ հետևորդներ, թիմակիցներ և գաղափարակիցներ, որոնք գործում են նրա հետ համատեղ, ինչը սպառնալիք է պետական անվտանգության համար։ Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է Վարդան Ղուկասյանը:
Ինչպես նշվում է տելեգրամյան ալիքում՝ Ուրիխանյանն ունի շփման լայն շրջանակ, հեղինակություն,մտերիմ և լայն կապեր, այդ թվում արտերկրում: Ըստ իշխանությունների կալանքի հիմք հանդիսացող այս ձևակերպումները ներկայացվում են կից դատախազության գրություններում»։